«Հայկական Ժամանակ». Արծվիկ Մինասյանը՝ եռյակի հանրահավաքների մասին

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է եռյակի վերջին հանրահավաքին:

«Ես անկեղծորեն դժվարանում եմ ասել, իսկապես հաջողություն եմ մաղթում իրենց, թող որևէ մեկի մոտ չլինի այն կարծիքը, որ քանի որ մենք այդ հարթակում չենք կամ հանրահավաքին չենք մասնակցում, ուրեմն ուզում ենք, որ ձախողվի: Մեր երկրում, այո, փոփոխությունները անհրաժեշտություն են, հրամայական են, իշխանափոխության բանաձևը պետք է լինի ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը և դրա համար անհրաժեշտ բոլոր կառույցների ստեղծումը: Այս հանրահավաքները, եթե շարժում է դառնալու, ամենևին նպատակ չպետք է դնի իր առաջ այս կամ այն անձին իշխանության բերելու: Կարևոր չէ այդ անձի անունը, մտավոր ունակությունը, կարողությունը: Առաջին հերթին մեր քաղաքացիները պետք է մտածեն՝ ինչպիսի՞ փոփոխություններ պահանջեն, որպեսզի այդ փոփոխություններից հետո ով էլ գա իշխանության ավելի չվատացնի վիճակը, այլ լավացնի»:

Հարցին՝ իրենք, փաստորեն, նաև դուք եք ասում X անձին ցանկանում են փոխարինել Y անձո՞վ՝ Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանով, նա պատասխանել է՝ նրանք այդ մասին արդեն բացահայտ ասում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում