«Ժամանակ». ԲՀԿ-ական Վահե Էլոյանը չվերանշանակվեց

Կառավարության երեկվա նիստում սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Մհեր Անանյանը, որը մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն էր զբաղեցնում:

Աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը դատարանում վիճարկում էր իրեն աշխատանքից ազատելու դիմումը: Վահե Էլոյանը, որը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ական է, աշխատանքից ազատվել էր սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանի ժամանակ. ընդ որում՝ Վարդանյանը կառավարության նիստին էր ներկայացրել Էլոյանի դիմումը, մինչդեռ Էլոյանը հայտարարել է, որ ինքը դիմում չի գրել ու դիմեց դատարան:

Վահե Էլոյանը երեկ հրաժարվել է «Ժամանակ»-ին տեղեկացնել դատական գործընթացի մասին, «սակայն հաշվի առնելով նոր նշանակումը՝ կարելի է ասել, որ Էլոյանը դատարանում կամ պարտվել է, կամ չի ցանկացել հարցը վիճարկել ավելի բարձր ատյաններում,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում