«Ժողովուրդ». Հայաստան է ներկրվել շուրջ 36 հազար ավտոմեքենա

Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստան է ներկրվել շուրջ 36 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը մոտ 8 հազարով ավելի է անցած տարվա թվից: Այս տարվա ինը ամիսներին ավելի շատ ավտոմեքենաներ է ներկրվել, քան ասենք, ողջ 2012 կամ 2011 թվականներին. գրել է «Ժողովուրդ»-ը:

«Նշենք, որ Հայաստան ներկրված ավտոմեքենաներից ռուսական արտադրության է եղել ընդամենը մոտ երկու տոկոսը: Մնացած ավտոմեքենաները եղել են արտասահմանյան արտադրության՝ գերմանական, ամերիկյան, ճապոնական և այլն: Տեղեկացնենք, որ ներկրված ավտոմեքենաների թվի աճի պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարն է: Անհատ մարդիկ, օգտագործված ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք և ընկերությունները շտապում են, որքան հնարավոր է՝ շուտ և շատ ավտոմեքենա ներկրել, քանի որ ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի ուժ մեջ մտնելուց հետո սպասվում է, որ օգտագործված ավտոմեքենաների մաքսատուրքը շեշտակի բարձրանալու է»,- հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում