Գյուղկոոպերատիվ շարժումն ընդլայնվում է. խոշոր տեխնիկան ավելի հասանելի է կոոպերատիվների համար

Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում այլ երկրներից 450 գյուղատնտեսական տրակտոր է ներկրնել, ինչը դրական ցուցանիշ է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանի հարցին: «Հաջորդ տարի ևս մենք տարբեր ծրագրերով կշարունակենք գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման աշխատանքները, որոնք մատչելի պայմաններով լիզինգային տարբերակով կտրամադրենք գյուղացիական տնտեսություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի համար շարունակում է լուրջ խնդիր մնալ հացահատիկահավաք կոմբայնների պակասը: Նախարարը տեղեկացրեց, որ մինչև հունվար կառավարությունն արտերկրից ևս 5 կոմբայն կներկրի, որոնք 10 տարի մարման ժամկետով լիզինգային տարբերակով կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին: «Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ փոքր գյուղացիական տնտեսությունները հնարավորություն չունեն նույնիսկ այս տարբերակից օգտվել, դրա համար մենք մեր առջև խնդիր ենք դրել ստեղծել որքան հնարավոր է շատ գյուղատնտեսական կոոպերտաիվներ»,- նշեց նախարարը:

Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն շուրջ 150 գյուղատնտեսական կոպերատիվներ են ձևավորվել, որոնք հիմնականում անասնապահության ոլորտում են: «Սա մեզ համաար բավարար չէ, և մեր առջև նպատակ է դրված ընդլայնել այդ կոպերատիվների թիվը և ոչ միայն անասնապահության, այլ գյուղատնտեսության բոլոր ճյուղերում, ինչը հնարավորություն կտա միավորել ուժերը»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում