Իլոն Մասկը «աչք է դրել» Վաշինգտոնի արվեստների ազգային պատկերասրահի վրա․ Financial Times

Նմանատիպ
ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտը «աչք է դրել» Վաշինգտոնի արվեստների ազգային պատկերասրահի վրա: Գերատեսչության ներկայացուցիչներն այցելել են պատկերասրահ և հանդիպել նրա ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Իլոն Մասկի թիմը աչք է դրել արվեստի ազգային պատկերասրահի վրա։ Նրա ներկայացուցիչները այցելել են Վաշինգտոնի առաջատար մշակութային հաստատություն, որտեղ գտնվում են համաշխարհային մակարդակի եվրոպական և ամերիկյան արվեստի հավաքածուներ, և հանդիպել թանգարանի ղեկավարության հետ»,- գրում է հրատարակությունը:
Ինչպես նշում Է Financial Times-ը, պատկերասրահի վերաբերյալ Մասկի մտադրությունները դեռ պարզ չեն, սակայն պարբերականը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն «վերահսկողություն է հաստատել» մեկ այլ մշակութային հաստատության՝ Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիրի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում