Ե՞րբ են հուղարկավորելու Հռոմի պապին
22/04/2025 21:10

Նմանատիպ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին կարող են հուղարկավորել այս շաբաթ՝ ուրբաթից կիրակի ընկած ժամանակահատվածում: Դա բխում է այն կանոններից, որոնց մասին հիշեցրել են Վատիկանում: Այս մասին գրում Է ՏԱՍՍ-ը։
«Կանոնները նախատեսում են, որ հուղարկավորությունը պետք է տեղի ունենա մահից հետո չորրորդ կամ վեցերորդ օրը», — բացատրել Է Վատիկանի ներկայացուցիչը: Աղբյուրի խոսքով՝ կոնկրետ ամսաթիվ կնշանակեն կարդինալները, որոնք կհավաքվեն կոնսիստորիայում՝ ընթացակարգերը քննարկելու համար:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ֆրանցիսկոսը ցանկություն է հայտնել թաղվել Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հրաժեշտից հետո, Սուրբ Պետրոսի տաճարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում