Այրել են Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան

Նմանատիպ
Այսօր՝ մայիսի 6-ի լուսադեմին՝ ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ աձինք Շենգավիթ վարչական շրջանի, Մկրտիչ Սեդրակյան փողոցում, սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։
«Մեր ընտանեկան մեքենան է եղել, որը կինս էր վարում»,- մանրամասնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն՝ անդրադառնալով գիշերը սեփական տան բակում կնոջ մեքենան հրդեհելու միջադեպին, շեշտելով, որ իր քաղաքական հայացքների և քաղաքային իշխանության կողմից թույլ տված կոռուպցիոն դեպքերը բացահայտելու, նրանց սուր քննադատության ենթարկելու արդյունքում է կատարվել այս ամենը։
Ստեփանյանի խոսքով նրան պարբերաբար և տարբեր մեթոդներով զգուշացվել է՝ մի´ արեք, մի´ խորացեք, մի՛ քննդատեք։
«Երկու ամիս առաջ էլ ես տելեգրամով օտարերկրյա համարից զանգ ստացա, որ հեռո՛ւ մնացեք, մի´ խառնվեք, դա էլ չստացվեց, վերջնականապես կարմիր գիծն անցան»,-շեշտեց Ստեփանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում