Չինաստանը նախատեսում է Իրանին մատակարարել հարյուրավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ․Reuters

Չինաստանը նախատեսում է Իրանին մատակարարել հարյուրավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ․Reuters

Չինաստանը նախատեսում է Իրանին մատակարարել դյուրակիր զենիթահրթիռային համալիրների (ՊԶՀՀ) խոշոր խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։

Գործակալության տվյալներով՝ գործարքը նախատեսում է 300-400 ՊԶՀՀ-ի, այդ թվում՝ չինական արտադրության QW-12 և FN-16 հրթիռային համալիրների ձեռքբերում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ մատակարարումները սկզբում կիրականացվեն օդային ճանապարհով՝ Չինաստանի արևմտյան Ուրումչի քաղաքից, այնուհետև՝ Պակիստանի տարածքով տարանցիկ երթուղով դեպի Իրան։

Reuters-ի գնահատմամբ՝ գործարքի արժեքը կազմում է շուրջ 60-70 միլիոն դոլար։ Գործակալությունը նշում է, որ սա կարող է լինել Թեհրանի՝ կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերն ամրապնդելու ամենախոշոր հայտնի փորձերից մեկը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական հակամարտության մեկնարկից ի վեր։

Միևնույն ժամանակ, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հրապարակումը՝ հայտարարելով, որ Չինաստանի կողմից սպառազինության մատակարարումների մասին տեղեկությունները «լիովին անհիմն են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում