Թուրքիան ցանկանում է միջնորդ հանդիսանալ Հնդկաստանի ու Պակիստանի միջև
09/05/2025 21:50

Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան կշարունակի դիվանագիտական շփումները՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև հետագա էսկալացիա թույլ չտալու նպատակով:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է այս իրավիճակում Պակիստանի վարած հանգիստ և հավասարակշռված քաղաքականությանը և կողմ է Ջամում ու Քաշմիրում տեղի ունեցածի կապակցությամբ անկողմնակալ, թափանցիկ և վստահության արժանի միջազգային հետաքննության անցկացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում