ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին լքել Կիևը
Կարդացեք նաև
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին լքել Կիևը, իսկ տեղի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական օբյեկտներին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկին լցրեց համբերության բաժակը, Ռուսաստանի զինված ուժերը սկսում են համակարգային հարվածներ հասցնել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկություններին»,- նշել են ԱԳՆ-ում՝ Ստարոբելսկի վրա հարձակումն անվանելով կիևյան ռեժիմի նացիստական և ահաբեկչական էության հերթական աղաղակող վկայությունը։
«Ստեղծված պայմաններում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսում են հետևողականորեն համակարգային հարվածներ հասցնել Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ներառյալ այն կոնկրետ վայրերը, որտեղ նախագծվում, արտադրվում, ծրագրավորվում և օգտագործման են նախապատրաստվում այն ԱԹՍ-ները, որոնք կիևյան ռեժիմն օգտագործում է ՆԱՏՕ-ի մասնագետների աջակցությամբ, ովքեր պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և թիրախավորման համար»,- նշել են ԱԳՆ-ում։ Հարվածները հասցվելու են ինչպես որոշումների կայացման կենտրոններին, այնպես էլ հրամանատարական կետերին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը Ստարոբիլսկի պրոֆեսիոնալ քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա հարձակվել են մայիսի 22-ին։
Այդ պահին շենքում եղել է 14-ից 18 տարեկան 86 ուսանող, ինչպես նաև մեկ աշխատակից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում