Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային վերջնագիր է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ․ Ուիթքոֆ

Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային վերջնագիր է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ․ Ուիթքոֆ

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը մինչ Ռուսաստանի՝ Կիևին ուղիղ բանակցությունների մասին առաջարկը, կողմերին «վերջնագիր» էր ներկայացրել դրանց անցկացման անհրաժեշտության վերաբերյալ՝ պնդելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը դուրս կգա կարգավորման գործընթացից։

«Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ առանց այդ ուղիղ բանակցությունների, և եթե դրանք արագ տեղի չունենան, ապա նա կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա այդ հակամարտությունից, ինչ էլ որ դա նշանակի, և պարզապես չմիջամտել»,- հայտարարել է Ուիթկոֆը Breitbart պորտալին տված հարցազրույցում, որը նկարահանվել է անցյալ հինգշաբթի Սպիտակ տանը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է միջնորդել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններում: Ընդ որում, նա հավելել է, որ առաջարկել է անձամբ այդ հարցում հանդես գալ որպես միջնորդ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին: Երկրի ղեկավարը չի բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ:

Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին առաջադրել էր, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի լիակատար հրադադարի, և միայն այդ ժամանակ Կիևի ռեժիմը կնստի բանակցությունների սեղանի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու Պուտինի առաջարկին։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նման բանակցություններն առնվազն կորոշեն՝ արդյոք հնարավոր է գործարքը: Ավելի ուշ Զելենսկին հայտարարեց, որ հինգշաբթի օրը Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում