Իմ ցավն ու ամոթը նա է, որ մարդիկ հաշտ են այս իրողության հետ․ Ավետիսյան

Իմ ցավն ու ամոթը նա է, որ մարդիկ հաշտ են այս իրողության հետ․ Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է․ «Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը բանտարկված է բացառապես բարձր ինտելեկտի և մեծ հայ լինելու համար:

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը բանտարկված է բարձր ինտելեկտի, մեծ հայ լինելու, նաև ժողովրդին ոտքի հանելու փորձերի համար:

Իմ ցավն ու ամոթը նա է, որ մարդիկ, շատ շատերը, որ այս իշխանությանն իբր ընդդիմանում են, հաշտ են այս իրողության հետ:

Ասում եմ հերթական անգամ, քանի այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն էլ չի լինելու:

Գնացեք գլուխներդ պատովը տվեք, ինչ կուզեք ձեր և այլոց ձևերով արեք, բայց ձեր հերթական ձախողումները միայն ձերը չեն, բոլորինս են, բոլոր հայերինը: Հետևաբար պատասխանատվության լրջության չգիտակցումը ոչ ոքի չի ազատելու ապագայում հայի արդարադատության դատին հանձնվելուն:

Իսկ եթե բոլորս ամբողջովին և մեր կյանքի ընթացքում վերջնակնապես ձախողվենք, պատմությունն ու սերունդները իրենց գործը կանեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում