Ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում. «Bagi» կվադրոցիկլը կողաշրջվել է. կան զոհեր ու վիրավորներ
24/05/2025 15:36

Նմանատիպ
Այսօր՝ մայիսի 24-ին, ահազանգ է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են։
Ըստ տեղեկությունների` նրանք երեկ տոնել են իրենց վերջին զանգը։ 4 ընկերներով գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվարդրոցիկլ են վարձակալել, որից հետո տեղի է ունեցել վթարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում