«Ադրբեջանը ՀՀ սահմանին զորք է կուտակում»․ իրանցի փորձագետ

Նմանատիպ
Իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի սահմանին ադրբեջանական զորքեր են տեղակայվում։
«Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանը տանկեր և ռազմական ստորաբաժանումներ է տեղակայում ՀՀ սահմանային գոտում։ Հունիսի 12-ին ստացված պաշտոնական նամակում նշվում է, որ այս շարժակազմը կապված է ուսումնական զորավարժությունների անցկացման հետ, սակայն ներկա պայմաններում տեղի ունեցող գործընթացի ուղերձը հստակ է։
Մյուս կողմից՝ առկա տեղեկությունների համաձայն, այսօր երեկոյան նախատեսվում է Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքը, ամենայն հավանականությամբ, կլինի խաղաղության մասին հայտարարությունն ու Ադրբեջանի պայմանների ընդունումը, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հարցում։
Ըստ ամենայնի, նրանց հաշվարկը հետևյալն է՝ Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում ռազմական ենթակառուցվածքի դեմ հարվածից հետո Իսլամական Հանրապետությունը չի կարողանա արձագանքել իր «կարմիր գծի» խախտմանը՝ Հայաստանի հետ ցամաքային սահմանների դեֆորմացիային։ Սակայն սա, հնարավոր է, նրանց լուրջ սխալմունքներից մեկն է։ Անկախ բոլորից՝ կասկած չկա, որ Ալիևն ու Էրդողանը ներկա պահը դիտարկում են որպես «ոսկե հնարավորություն»՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար»,-գրել է փորձագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում