Հայրս, գտնվելով բանտում, հազար անգամ ավելի ազատ է, քան նրանք բոլորը միասին․ Կարապետյան

Նմանատիպ
Հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը, տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել բոլորին, որոնք հատկապես վերջին օրերն կանգնած են իր ընտանիքի կողքին։
«Բոլորին ուզում եմ շնորհակալություն ասել։ Դա, իրոք, մեզ ուժ է տալիս պայքարել ճշմարտության, մեր ընդհանուր ճշմարտության, մեր իրավունքների, մեր արժանապատվության համար։ Փոքրիկ խմբակն ուզում է տարածել իր վախը մեզ վրա, սահմանափակել մեր ազատությունը, դատական պրոցեսը դարձնելով ուղղակի աբսուրդ։ Բայց գիտեք, ազատությունը մտածելակերպ է։ Արդարաության ճանապարհն առաջարկում եմ գտնենք միասին, կողք կողքի»,-ասել է նա՝ կոչ անելով վաղը մասնակցել խաղաղ երթին։
Հայրս, գտնվելով բանտում, հազար անգամ ավելի ազատ է, քան նրանք բոլորը միասին։ Ուզում եմ ասել «դուխով», բայց սրանք այս գեղեցիկ բառն էլ են վարակել, դրա համար կասեմ՝ «մեր ձևով»»,-նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում