Գազան սովամահության եզրին է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Գազան սովամահության եզրին է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Ըստ Reuters գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին հայտարարել է, որ Գազայի հատված հասնող օգնության շիթը պետք է օվկիանոսի վերածվի։

«Սնունդը, ջուրը, դեղորայքը և վառելիքը պետք է մատակարարվեն ամբողջ ծավալով և անխոչընդոտ», -շեշտել է նա՝ երեքշաբթի սովի դեմ պայքարի համաշխարհային գործակալության զեկույցը որակելով որպես «այն, ինչից մենք վախենում էինք. Գազան սովամահության եզրին է»։

«Գազայի պաղեստինցիները էպիկական մասշտաբների մարդասիրական աղետ են վերապրում։ Սա նախազգուշացում չէ։ Սա մեր աչքերի առաջ ծավալվող իրականություն է», — հայտարարության մեջ ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում