Սյունիքի դարպասները բացելու լոբբինգ անողը Խոջալուի ցեղասպանության ճանաչման լոբբինգ էլ կանի. Մարտիրոսյան

Սյունիքի դարպասները բացելու լոբբինգ անողը Խոջալուի ցեղասպանության ճանաչման լոբբինգ էլ կանի. Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Սյունիքի դարպասները բացելու լոբբինգ անողը Խոջալուի ցեղասպանության ճանաչման լոբբինգ էլ կանի:

Հավատացեք, իրականության, վտանգների, ծախվածության ու դավաճանության եզրերն այնքան են լղոզվել, որ «դարպաս բացելը» ծախում են, որպես հնարավորություն և ոչ դավաճանություն ու վտանգ: Ոչ մի տարբերություն չկա դա անողը Հայաստանի նախագահն է, թե Ադրբեջանի: Միակ տարբերությունը նրանում է, որ այդ ամենը անողներից առնվազն մեկին մեր գրպանից ենք վճարում դա անելու համար: Դա անողն էլ իրեն ներշնչել է, որ մենք «փողի խնդիր չունենք» ու իրեն վճարելու ենք ոչ միայն Սյունիքի դարպասները բացելու այլ նաև «Խոջալուի ցեղասպանության համար ներողություն խնդրելու ու փոխհատուցելու համար»: Դե ինքը մեր հաշվին փողի խնդիր չունի: Ստանում է 1 միլիոն 664 հազար դրամ աշխատավարձ, իսկ առհասարակ «դարպաս բացողի» գոյությունը մեզ վրա բյուջեով նստում է տարեկան շուրջ 1 մլրդ 658 մլն դրամ: Քանի դրամի օգուտ է տալիս և քանի դրամի վնաս դատեք ինքներդ:

P.S. Ստեղ են ասել «լավ խոսել չգիտես, չխոսել էլ չգիտե՞ս»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում