Իսրայելի կողմից Գազայում սովը որպես պատերազմի զենք օգտագործելը պատերազմական հանցագործություն է․ ՄԱԿ

Իսրայելի կողմից Գազայում սովը որպես պատերազմի զենք օգտագործելը պատերազմական հանցագործություն է․ ՄԱԿ

Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) խոսնակ Ջերեմի Լոուրենսը նշել է, որ Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն Գազայում սովը դադարեցնելու և մարդասիրական օգնության մուտքը թույլատրելու համար։

«Գազայում սովը Իսրայելի դիտավորյալ գործողությունների ուղղակի արդյունքն է… Սովը որպես պատերազմի զենք օգտագործելը պատերազմական հանցագործություն է։ Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն Գազայում սովը դադարեցնելու և մարդասիրական օգնության մուտքը թույլատրելու համար»,- հայտարարել է նա։

ՄԱԿ-ի պարենային անվտանգության փուլային դասակարգման (IPSC)՝ IPC-ի կողմից ուրբաթ հրապարակված զեկույցի համաձայն՝ Գազայում պաշտոնապես սով է հայտարարել։

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ և արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ Գազայում սովը կարող էր կանխվել, եթե Իսրայելի կողմից համակարգված խոչընդոտներ չլինեին։

«Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ հայտնվել է սովի վիճակում, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և մահերով, որոնք կարելի էր կանխել», – նշվել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ) կողմից տարածված հայտարարության մեջ։

Նախօրեին Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին հայտնել է, որ Գազայի երեխաների շրջանում թերսնման մակարդակը վեց ամսվա ընթացքում եռապատկվել է, և Գազայի յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է թերսնումից։

Գազայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Գազայի հատվածի շրջափակման պայմաններում թերսնումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 271-ի, այդ թվում՝ 112 երեխայի։

Հավելենք, որ Գազայի վարչակազմի տվյալներով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 20-ը պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարման մասնակի վերականգնումից հետո Իսրայելը թույլ է տվել 2187 բեռնատարի մուտք գործել հատված, որը բավարարում է բնակչության օգնության կարիքների ոչ ավելի, քան 15 %-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում