Վեհափառն ու եպիսկոպոսները չեն մասնակցի դատական նիստին. Արա Զոհրաբյանը
27/08/2026 11:58
Կարդացեք նաև
Վաղը՝ օգոստոսի 28-ին, ժամը 16։30-ին ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15 հասցեում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եպիսկոպոսների դատական նիստն է։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները:
Այս մասին հայտնեկ է Վեհափառ Հայրապետի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Պաշտպանը նաև հիշեցրել է, որ ըստ մեղադրանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում