ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական լուծում փնտրել․ Վենս

ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական լուծում փնտրել․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական լուծում փնտրել։

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է․ «Մենք չենք կարծում, որ հակամարտության շարունակությունը համապատասխանում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի շահերին, ուստի մենք կշարունակենք առաջ մղել դիվանագիտական լուծումը»։

ԱՄՆ փոխնախագահը նաև  նշել է, որ ԱՄՆ-ն տեսնում է երկու հիմնական խնդիր, որոնք պետք է լուծվեն ուկրաինական կարգավորման համար՝ տարածքներ և անվտանգության երաշխիքներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում