Դատարանը մեկ ամսով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը
02/09/2025 21:55
Կարդացեք նաև
Շիրակի թեմի առաջնորդ Միքայլել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. որոշումը կայացրել է Միքայել սրբազանի գործը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը:
Աջապահյանի պաշտպանական թիմն առաջարկեց փոխարինել խափանման միջոցը, սակայն դատախազ Վահան Հարությունյանը պահանջեց մեկ ամսով երկարաձգել կալանքը։
Հիշեցենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում