Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թրամփն ու Նեթանյահուն իրենց հայտարարություններով ընդունում են հանցագործությունները

Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թրամփն ու Նեթանյահուն իրենց հայտարարություններով ընդունում են հանցագործությունները

Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրապարակային հայտարարությունները, իր գնահատմամբ, փաստացի ընդունում են Իրանի դեմ կատարված հանցագործությունները։

«Այն, որ նրանք հպարտանում են այս հարձակումներով, համարվում է հանցագործության ընդունում և հիմք է ստեղծում իրանցի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման համար պայքարի», – հայտարարել է Մոջթաբա Խամենեին։

Նրա խոսքով՝ շարունակվում է, այսպես կոչված, «40-օրյա պատերազմի» ընթացքում իրականացված հարձակումների քննությունը, ինչպես նաև պատճառված վնասների գնահատումը։

«Այս քայլը կկանխի նմանատիպ հանցագործությունների կրկնությունը», – ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում