Իսրայելը hարվածել է Դոհայում գտնվող այն շենքին, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդները. ՑԱԽԱԼ-ի խոսնակ
Կարդացեք նաև
Իսրայելը հարվածել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքին, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդները, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան անդամներ, Զահիր Ջաբարինն ու գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայն սպանվել են։ Նախնական տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել բանակցությունների ժամանակ, որտեղ քննարկվել է ԱՄՆ նախագահի գաղափարը։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շենքում տեղակայված է եղել «ՀԱՄԱՍ»-ի բանակցային թիմը։ Քաթարի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարվածը։
Դեպքի վայրում են եղել նաև Խալեդ Մաշալը, Մուհամմադ Դարվիշը, Ռազի Համադը և Իզզաթ ալ-Ռիշկը։
Ինչպես հաղորդում է Իսրայելի 9-րդ ալիքը՝ «Կրակի պիկ» անվամբ գործողությունը լիազորվել է անձամբ Դոնալդ Թրամփի կողմից։
Al Jazeera-ն իր հերթին հայտնում է, որ ՀԱՄԱՍ–ի պատվիրակությունը Դոհայում հարձակումից փրկվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում