Որոշումները կայացված էին աշխարհի գերտերությունների կողմից, պարզապես մենք տեղեկացված չէինք. Մելքումյան
Կարդացեք նաև
Եռաբլուրում Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն հիշատակում Սեպտեմբերի 19-ը, այլ ընդհակառակը՝ տարբեր փառատոններ են կազմակերպում, հայտարարել է․ «Մեր համար էլ է անընդունելի, արդեն երկու տարի է անցել և ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն անդրադառնում այս հարցին»։
Արցախցի պատգամավորը հայտնել է, որ Մինչև սեպտեմբերի 19-ը Արցախի ներկայացուցիչները բանակցում էին ադրբեջանական կողմի և արցախցիների հետ և արդեն դրական պայմանավորվածությւոններ կար բացել արցախի հումանիտար ճանապարհները։
«Գրեթե բոլորը համաձայն էին, որ այդ հումանիտար միջանցնքները բացվեին, բայց մի քանի ժամ հետո տեղի ունեցավ այն, ինչին բոլորն ականատես եղան»,- ասել է Մելքումյանը։
Հայտնելով, որ 2023 թ-ին արծարծվող հումանիտար խնդիրները շիրմա էին՝ Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանն ասել է. «Կարծում եմ, որ, ցավոք սրտի, որոշումները կայացված էին Աշխարհի գերտերությունների կողմից, պարզապես մենք տեղեկացված չէինք, քանի որ հնարավորություն չունեինք մասնակցել այդ մեծ գործընթացներին»։
Պատգամավորն անդրադարձել է նաև ՀՀ դոպրոցներում պատմության դասագրքերի նոր բովանդակությանը։
«ՀՀ դպրոցների դասագրքերում ներկայացվողը չի համապատասխանում իրականությանը, այսօր մենք իրականում պատմությունը կեղծում ենք»,-ասել է Դավիթ Մելքումյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում