Ռյաբկովը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների հետ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցները

Ռյաբկովը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների հետ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցները

ՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանների, ինչպես նաև Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական մասնակից երկրների «ոչ իրավաչափ փորձերը»՝ գործի դնելու Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը»։

Ռուսական կողմից նշվել է Լոնդոնի, Փարիզի և Բեռլինի իրավական հիմքերի բացակայությունը նման գործողությունների համար:

«Քննարկվել է ԳՀՀԾ-ի եվրոպական մասնակից երկրների կողմից Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ ավելի վաղ չեղարկված պատժամիջոցների բանաձևերը վերականգնելու մեխանիզմը գործի դնելու ոչ իրավաչափ փորձերի հետ կապված իրավիճակը։ Ռուսական կողմից նշվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իրավական հիմքերի և ընթացակարգային հնարավորությունների բացակայությունը նման գործողությունների համար», – ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին մասնակցող եվրոպական երկրներին կոչ է արվել «դադարեցնել սադրանքները, հրաժարվել իրենց էսկալացիոն ուղեգծից և վերադառնալ բանակցությունների ուղի, ինչը թույլ կտա վերացնել Իրանի խաղաղ ատոմի շուրջ ցանկացած անհիմն կասկած և նախատրամադրվածություն՝ միջազգային իրավունքի պատշաճ հիմքով և հաշվի առնելով Իրանի օրինական շահերը՝ կապված  Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում