Ակնկալում ենք, որ հանցագործությունը կբացահայտվի հնարավորինս սեղմ ժամկետներում․ «Մեր ձևով» շարժում

Ակնկալում ենք, որ հանցագործությունը կբացահայտվի հնարավորինս սեղմ ժամկետներում․ «Մեր ձևով» շարժում

 

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը:

Ակնկալում ենք, որ հանցագործությունը կբացահայտվի հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Մեր խորին ցավակցություն ենք հայտնում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, Փարաքար համայնքի բնակիչներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում