Փարաքարի համայնքապետին սպանած Գևորգ Հարությունյանը ՔՊ-ական նախկին համայնքապետի մտերիմ ընկերն է, միասին կրակարանում վերապատրաստվել են. մանրամասներ
Կարդացեք նաև
Լրագրող Լիա Սարգսյանըգրում է․ «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գեւորգ Հարությունյանը Մերձավանի նախկին ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի շատ մտերիմ ընկերն է եղել: Ավելին՝ Մհերն ու Գևորգը, ըստ տեղեկությունների, միասին կրակարանում վերապատրաստվել են: Մերձավանի սպանություններից 10 օր առաջ է Ախտոյանը հեռացել Հայաստանից»։
«Բոլորին է հայտնի, որ Մհեր Ախտոյանը և իր ընտանիքը Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի հետ թշնամական հարաբերությունների մեջ են, որը ծագել է քաղաքական հողի վրա, և ավելի է սրվել Փարաքար խոշորացված համայնքի վերջին ընտրությունների ժամանակ:
Մհեր Ախտոյանը նաև անձնական թշնամանք է ունեցել սպшնված Կարեն Աբրահամյանի հետ: Անցած տարի Ախտոյանը և Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը կալանավորվել էին՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում: Ինձ պատմեցին, որ Ախտոյանին ձերբակալել է անձամբ Կարեն Աբրահամյանը:
Նշեմ նաև, որ Ախտոյանի հայրը նույնպես հարցաքննվել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության քրեական վարույթի շրջանակում:
Ձախից՝ Մհեր Ախտոյան, աջից՝ Գևորգ Հարությունյան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում