Իրական իրականությունն ու անիրական Հայաստանը
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 19-ը, որը երկու տարի առաջ Արցախում դարձավ հայության ամենաողբերգական էջերից մեկը՝ հայրենազրկում, հարյուրավոր զոհեր, խեղված ճակատագրեր, Հայաստանի պետական համակարգի և պաշտոնյաների կողմից անցավ խոր լռության ու անտարբերության պայմաններում։ Ոչ մի հիշատակում, ոչ մի կարեկցող, առավել ևս դատապարտող խոսք չհնչեց, ավելին, պետական հարգանքի որևէ դրսևորում հարյուրավոր զոհերի հիշատակի նկատմամբ չկար։ Սա պարզապես անփույթ վրիպում կամ բացթողում չէր․ սա ցուցիչ է, թե ինչ արժեքաբանական համակարգ են կրում օրվա իշխանությունները և որն է նրանց իրական քաղաքական կրեդոն՝ տոտալ անտարբերություն։
Այդ լռության մեջ ակնհայտ էր հակահայկականության, անպատասխանատվության և մեղքը մշտապես ուրիշի վրա գցելու տրամաբանությունը։ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը բարդվող մտացածին մեղքերը շուրջ երկու տարի է դարձել է հայաստանյան իշխանության համար հարմար ալիբի՝ սեփական ձախողումները ծածկելու համար և տեղի ունեցած ողբերգության մեջ Արցախի ղեկավարության վրա է բարդվում․ ըստ իրենց մեկնաբանության՝ իրենք ոչ մի մեղք չունեն։ Բայց իրականում դա խոսում է մեկ այլ, ավելի խորքային ճշմարտության մասին․ մենք գործ ունենք ոչ թե պետության անկատարության, այլ ուղղակի պետության բացակայության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում.