Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Տաթևիկ Հայրապետյան

Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է ընտրությունների ԿԸՀ վերջնարդյունքներին.

«Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը հենց «Քանդենք պետությունը» կուսակցությունն է։ Ես ԲՀԿ-ի ընտրողը չեմ, թեև այնտեղ շատ մարդկանց հարգանքով եմ վերաբերվում։
Ամենակարևորը՝ ճշմարտությունը թանկ բան է, ու հերիք է հեքիաթներ պատմվեն չկեղծված ու արդար ընտրությունների մասին։ «Քանդենք պետությունը»-ն բոլորից լավ գիտի, որ այս ընտրություններում արվել են ապօրինի քայլեր, որոնք ուղղակի ազդել են ընտրության վերջնարդյունքի վրա։ ԿԸՀ-ի վերջին հակատրամաբանական որոշումը դրա վառ ապացույցն է։


Իմ համոզմամբ՝ հակատրամաբանությունն ու խեղված արժեքները ոչ մի լավ տեղ չեն կարող տանել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում