Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը

Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր օդանավակայանում արգելել են լքել երկիրը։ Այս տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Թե ինչ հիմնավորմամբ, այս պահին դեռ պարզ չէ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ավելի վաղ սոցցանցի իր էջում հայտնել էր, որ եռօրյա այցով մեկնում է երկրից. «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով։ Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում