Իմպիչմենտի գործընթացում այս փուլում ամենաէական գործողությունն անկախ պատգամավորների ստորագրությունների ներգրավումն է. Մամիջանյան
Նմանատիպ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է․ «Մեք մեր խոսքի տերն ենք, գործընթացի տերն ենք, այս պահին հիմնական շեշտադրումն անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է կենտրոնացած»։
Նա ընդգծել է, որ այս փուլում ամենաէական գործողությունն անկախ պատգամավորների ստորագրությունների ներգրավումն է, որի ուղղությամբ են հիմնական աշխատանքները տարվում։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը խոսելով իմպիչմենտի գործընթացի ժամկետների մասին, նշել է, որ պետք է մինչև տարեվերջ լինի, Հայկ Մամիջանյանն ասաց. «ՀՀԿ և «Պատիվ ունեմ» խմբակցության վրա ոչ մեկ չի կարող ժամկետներ դրվեն։ Մենք հայտարարել ենք, այդպես էլ անում են, որ մենք մեր ամբողջ ուժերն ուղղում ենք մինչև ընտրություններն իմպիչմենտ իրականացնելու համար։ Լավ կլինի, եթե մեզ այդ հարցում մեզ օգնեն բոլոր գործընկերները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում