«Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է․ Սաղաթելյան

«Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

Խորքում դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագիր է, որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորում է «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպմամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում