ԿԸՀ-ն պարզաբանել է Ստեփանավանի ընտրական տեղամասերում ուղիղ հեռարձակման խափանման պատճառները
Կարդացեք նաև
Ստեփանավան համայնքի մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկին տեխնիկական պատճառներով ընդհատված ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ վերականգնված է։ Այս մասին պաշտոնական պարզաբանում է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Ըստ ԿԸՀ տեղեկատվության՝ խափանումներ էին արձանագրվել Ստեփանավան համայնքի 25/16 (Ագարակ գյուղ), 25/24 (Գյուլագարակ գյուղ), 25/26 (Վարդաբլուր գյուղ) և 25/28 (Գարգառ գյուղ) ընտրական տեղամասերում։ Տեղամասերից ուղիղ հեռարձակումն ապահովող «Յուքոմ» ընկերության ներկայացրած տվյալներով՝ նշված բնակավայրերի կապն ապահովվում է «Պուշկինի» հեռուստաաշտարակի միջոցով։
Անցած գիշեր հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման հետևանքով վնասվել էին կապի ապահովման սարքավորումները։ Մասնագետները գիշերվանից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել վնասված սարքավորումները հնարավորինս սեղմ ժամկետներում փոխարինելու և կապի ծառայությունները վերականգնելու ուղղությամբ։ ԿԸՀ-ն հայտնում է, որ ներկայումս բոլոր չորս տեղամասերից ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ վերականգնված է և գործում է անխափան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում