Մոսկվան Թեհրանին է փոխանցել Նեթանյահուի ուղերձը. Արաղչի
12/10/2025 11:28
Նմանատիպ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մոսկվան Թեհրանին փոխանցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ուղերձն այն մասին, որ հրեական պետությունը հետաքրքրված չէ Իրանի հետ պատերազմը վերսկսելով։
«Երեք կամ չորս օր առաջ Պուտինի և Նեթանյահուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Հաջորդ օրը Մոսկվայում մեր դեսպանը Նեթանյահուից հաղորդագրություն է ստացել, որ նա նոր պատերազմ չի ցանկանում մեր երկրի հետ», –Արաղչիի խոսքերն է մեջբերում TACC գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում