Իսրայելը կրկին կհարվածի Գազային. թիրախը ՀԱՄԱՍ-ն է

Իսրայելը կրկին կհարվածի Գազային. թիրախը ՀԱՄԱՍ-ն է

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը մտադիր է ոչնչացնել Գազայի հատվածում մնացած ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թունելները՝ պատանդների ազատ արձակումից հետո։

«Պատանդների վերադարձից հետո Իսրայելի հիմնական նպատակը կլինի Գազայի հատվածում գտնվող Համաս-ի ահաբեկչական բոլոր թունելների ոչնչացումը, ինչպես անմիջականորեն ՑԱԽԱԼ-ի կողմից, այնպես էլ ԱՄՆ ղեկավարության և վերահսկողության ներքո ստեղծվող միջազգային մեխանիզմի միջոցով», – ասված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Համաս-ը համաձայնագրեր են ստորագրել Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում