Նիկոլը նախագահներին մեղադրում է նրանում, ինչում ամբողջ ժողովուրդն իրեն է մեղադրում. Աշոտյան

Նիկոլը նախագահներին մեղադրում է նրանում, ինչում ամբողջ ժողովուրդն իրեն է մեղադրում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով․  «Օրը բարի չէր Նիկոլ Փաշինյանի համար, ով կրկին դիմեց ստերի մանիպուլիացիաների հնարքին, առավոտ շուտ մեզ նվիրելով իր հերթական հեքիաթն առ այն, թե նախկին նախագահները կամ լավ չեն բանակցել, կամ հորինել են այդ բանակցային բովանդակությունը, կամ էլ իր բառերով՝ հանցավոր անգործություն են ցուցաբերել»։

Հիշեցնենք, որ առավոտյան Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որում ասել է. «Ինչո՞ւ Հայաստանի բոլոր նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Սրա համար կարող է լինել երկու տարբերակ, առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուխումներից։ Երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են»։

«Իրականում Նիկոլը նախագահներին մեղադրում է նրանում, ինչում ամբողջ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է և դա պատմական փաստ է։ Դա և՛ օտար այրերին ծառայելն է, և՛ հանցավոր անգործությունն ու երբեմն գործունեությունը, և՛ մանիպուլիացիաների գծիկը։

Հիշեցնեմ, որ 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որը բանակցված էր Սերժ Սարգսյանի կողմից և Հայաստանը պատրաստ էր այն ստորագրել, հենց Նիկոլ Փաշինյանն է համարել լավագույն բանակցված փաթեթը ԱԺ ամբիոնից»,- ասել է Աշոտյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում