Իրանական պատվիրակությունը, ի նշան բողոքի, լքել է բանակցությունների անցկացման վայրը
Կարդացեք նաև
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի՝ աղբյուրի վկայակոչմամբ, տեղեկացնում է Pars Today-ը։
Ավելի վաղ իրանական պատվիրակությունը բողոք էր հայտնել ամերիկյան կողմին՝ կապված Թրամփի նոր սպառնալիքների հետ։
«Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին և ներկայումս քննարկում է Դոնալդ Թրամփի վերջին բանավոր սպառնալիքներին համարժեք պատասխան տալու տարբերակները»,- հաղորդել էր իրանական Press TV գործակալությունը։
Քիչ ավելի վաղ՝ Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցությունների թեժ պահին, ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում հերթական սպառնալիքն էր հնչեցրել Իրանի հասցեին։
«Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսիներին, որպեսզի նրանք խնդիրներ չստեղծեն։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցյալ շաբաթ, միայն՝ ավելի ուժգին!!!»,- գրել է Թրամփը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում