Մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով․ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար
Նմանատիպ
Վանաձորի ավագանու «Հայրենիք խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը նշել է, որ հոկտեմբերի 15-ի դատարանի որոշումից հետո այլևս խոչընդոտներ ու խանգարող հանգամանքներ չկան Վանաձորի համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով ավագանու հերթական նիստ գումարելու համար։
1. ընտրել քաղաքապետ ավագանու գործող կազմից
2. տապալել ավագանու նիստը, դրանով նախաձեռնել ավագանու լուծարում, ապա նոր ընտրությունների նշանակում։
«Մենք դեռևս չորս տարի առաջ ասել ենք, որ վանաձորցու քվեն պետք է հարգվի ու այսօր էլ մնում ենք նույն դիրքորոշմանը։
Եթե Մամիկոն Ասլանյանը, սպասվելիք նիստի ժամանակ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու և Ասլանյան դաշինքի ու Հայրենիք խմբակցության ձայները կբավարարեն ընտրել քաղաքապետ, այդ դեպքում մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով, եթե ոչ, ապա չենք մասնակցի սպասվելիք նիստին` դրանով կնպաստենք ավագանու լուծարմանը և նոր ընտրությունների նշանակմանը»,- հայտարարել է գործիչը՝ նշելով, որ այս տարիներին ՔՊ-ին հաջողվել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքից գողանալ երկու հոգու, որի պայմաններում Ասլանյանի ընտրությունը կասկածի տակ է։ Բացի այդ՝ ընտրվելու դեպքում հերթական ընտրություններին մնում է 1 տարի եւ նոր քաղաքապետը չի հասցնի բնականոն աշխատել, այլ պատրաստվելու է ընտրություններին։
Նրա համոզմամբ՝ լավագույն լուծումը արտահերթ ընտրություններին։
«Կարծում եմ այս հարցի շուրջ պետք է հրապարակային իրենց դիրքորոշումը հայտնեն նաև Քաղաքացիական պայմանագիր, Ասլանյան դաշինք, Ապրելու երկիր և ՀԱՍԿ խմբակցությունները»,- նշել է նա։