«Հայրենիքը» Վաղաշապատում հաղթելու օրակարգով է գալիս, ՔՊ-ին պիտի իշխանազրկենք
Նմանատիպ
ԿԸՀ-ում վիճկահանությունից հետո «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը նշել է․ «Վաղարշապատի ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցությունը հանդես կգան 8-րդ համարի ներքո, մենք կարծում ենք, որ 8-ը լավ թիվ է, ինչպես գիտեք 8-ը նաև քրիստոնեական խորհրդաբանությամբ նոր կայնքի խորհրդանշում է։
Աստված 6 օրում ստեղծեց երկիրը, երկինքը և մնացած ամենը, 7-րդ օրը հանգստացավ և 8-րդ օրը սկսվեց նոր կյանքը, հետևաբար նաև խորհրդանշում է Վաղարշապատում ՔՊ-ի իշխանազրկումը»,-ասել է նա ընդգծելով որ իրենց կուսակցությունը հանդես է գալիս հաղթելու և ձևավորելու նոր իշխանություն Վաղարշապատում՝ բացառելով ՔՊ-ի հետ քաղաքական իմաստով որևէ համագործակցությունը։
Ներկայացնելով իրենց համայնքի ղեկավարին Հայոկբյանը շեշտել է. «Խաչիկ Մանուկյանը շատ դրական մարդ է, բարձր կենսափորձով, բարոյական արժեքներով, Էջմիածնում էլ հանրության տարբեր շերտերի կողմից հարգված մարդ է ու հպարտ ենք, որ հենց նրա նման մարդու ենք ներառել մեր ցուցակի առաջին համարի ներոք»։
Հակոբյանը հավատացրել է, որ թիմն անելու է ամեն ինչ, որ արժանանա Վաղարշապատի բնակիչների վստահությանը։
Ի՞նչ է նշանակում «Գյումրի-2» չի լինելու․ անդրադառնալով շրջանառվող թեմային՝ հարց է բարձրացրել Հակոբյանը․ «Գյումրիում համայնքի բնակչությունն իր ձայնը տվեց ում որ տվեց, ձևավորվեց նոր իշխանություն։ Եթե ասում են՝ ««Գյումրի-2» թույլ չենք տալու»․ փորձելու են կանխե՞լ ժողովրդավարական ընտրությամբ նոր իշանության ձևավորումը։ Դա հակաիրավական հայտարարությունը է, որը խստորեն պետք է դատապարտել»։
Վաղարշապատի իրենց ընտրություններում Մանուկյանի հաղթելու շանսերը Սոս Հակոբյանը բարձր է գնահատում․
«Վաղարշապատի ցանկացած բնակիչ կուզի որպես իր ղեկավար տեսնել հենց այնպիսի մարդու, ինչպիսին Խաչիկ Մանուկյանն է։ Նրա՝ համայնքի ղեկավար լինելու շանսերը բարձր եմ գնահատում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում