Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի նախօրեի հայտարարությունը` համայնքապետերի կոռուպցիայի մասին, որով համայնքային ծրագրերից փող են աշխատում նրանք, խիստ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ նա անձամբ է հանձնարարել Արուսյակ Մանավազյանին եւ Դավիթ Խուդաթյանին` ստատուսներ գրել, կոչեր անել համայնքապետերին, որ դատի տան Յոլյանին: Ապա լրացուցիչ կապվել են համայնքապետերի հետ եւ զգուշացրել, որ եթե դատի չտաք, դա կգնահատենք, որ համաձայն եք այդ հայտարարության հետ եւ ստուգողներ կուղարկենք ձեր համայնքներ: Դա է պատճառը, որ համայնքապետերը երեկ մեկը մյուսի ետեւից հայտարարում էին, թե դիմելու են դատարան` ընդդեմ Իրինա Յոլյանի: Իբրեւ թե իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորել է զրպարտությամբ:

Բայց ամբողջ բանն այն է, որ զրպարտության համար հայց կարող է ներկայացնել այն անձը կամ ընկերությունը, որի անունը շոշափվել է «զրպարտողի» կողմից: Ընդհանուր «համայնքապետեր» արտահայտությունը չի կարող ցանկացած համայնքապետի իրավունք տալ դիմել դատարան: Զրպարտությունը պետք է հասցեական լինի եւ կոնկրետ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում