«Հազիվ էլ Նիկոլի գործելաոճով կարողանք պաստառ պոկելով աչոկներ պոկեք». Ի՞նչ է կատարվել Ամբերդ գյուղում
Նմանատիպ
Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանի նախընտրական պաստառները հեռացվել են Ամբերդ գյուղի կանգառասրահներից և այլ վայրերից՝ թողնելով միայն «ՔՊ»-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառները։ Այս մասին հայտնել է Տաթև Վիրաբյանը՝ «Տաթև Արցախը»։
«Իշխանության ներկայացուցիչները սկսել են իրենց կեղտոտ գործելաոճը Ամբերդ գյուղում։ Հասկանալով, որ վարչական ռեսուրսն ամբողջովին օգտագործելով, բոլոր ցուցանակներն ու ցուցափեղկերն իրենցով անելով էլ ոչ մի բան չի լինելու, որովհետև Մեխակյանը ոչնչի չի հասնելու, այժմ ավելի կեղտոտ մեթոդների են դիմում։ Ամեն տեղից պոկում են Խաչիկ Մանուկյանի պաստառները, մնացած թեկնածուներինն էլ են պոկում՝ թողնելով միայն Արգիշտի Մեխակյանի պաստառները։ Շատ համայնքներում է սա տեղի ունենում։ Երեխաների պատմելով՝ ոմն երիտասարդ կամ պատանի Հայկո է պոկում այս ամենը, և թե ինչու է անում՝ բոլորիս հայտնի է, բայց երեխաներին չենք խառնվում այդ գործերին»,– գրել է Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ սա «ՔՊ»-ի կեղտոտ գործելաոճն է, որով փորձում են «աչոկներ» հավաքել։
«Ի՞նչ ասեմ, Արգիշտի Մեխակյան, ձեր կեղտոտ գործելաոճն է։ Դուք Նիկոլից Նիկոլ եք։ Հազիվ էլ Նիկոլի գործելաոճով պաստառ պոկելով աչոկներ պոկեք։ Այ տենց աչոկի մեռած եք։ Մենք էլ հանրությանը ցույց ենք տալիս, թե ինչ կարգի աչոկի մեռած եք ու պաստառ պոկելով քարոզարշավ եք անում՝ վարչական ռեսուրսներ օգտագործելով, ձեր լրատվական քարոզչամեքենաները միացնելով։ Տեսնում եք՝ Սարիկ Ձորիկից էլ բեթար եք դուրս գալիս, հիմա էլ պաստառներ պոկելով եք զբաղված։ Լավ եք անում, ձեր պլանկան ու դեմքը ցույց եք տալիս»,– գրել է Տաթև Վիրաբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում