Իրանն ու Օմանը բանակցել են Հորմուզի նեղուցի շուրջ․ Թեհրանը դրանք արդյունավետ է գնահատել

Իրանն ու Օմանը բանակցել են Հորմուզի նեղուցի շուրջ․ Թեհրանը դրանք արդյունավետ է գնահատել

Իրանի և Օմանի ներկայացուցիչները քննարկել են Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։ Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ բանակցությունները տևել են մի քանի օր և գնահատվել են որպես արդյունավետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ կողմերի միջև տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները կշարունակվեն։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը խոչընդոտում է Իրանին և Օմանին՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելու հարցում։

Հիշեցնենք, որ Օմանը Իրանին առաջարկել էր Հորմուզի նեղուցում նավերի տեղաշարժը կազմակերպել երկու առանձին վերահսկվող երթուղիներով, սակայն համաձայնագիրը դեռ պաշտոնապես հաստատված չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում