Երևան ժամանած Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց

Երևան ժամանած Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց

Իմպիչմենտի թեկնածու, 6 տարի 3 ամիս ազատազրկման դատապարտված Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, հոկտեմբերի 28-ի երեկոյան՝ ժամը 19:00-ին, ժամանեց Երևան։ Համբարձումյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու և իրենց աջակցությունը հայտնելու նպատակով հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել։ Ի դեպ, ոստիկանությունն իր հերթին մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել օդանավակայանի տարածքում և հարակից հատվածներում։

Նշենք, որ Համբարձումյանն իր դատավճռի մասին տեղեկացել էր, երբ աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, ինչից հետո որոշում էր կայացրել վերադառնալ և ներկայանալ իրավապահ մարմիններին։

Ժամեր առաջ Երևան վերադառնալուն պես Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռի դռան մոտ՝ այնպիսի արագությամբ, որ անգամ ընտանիքի անդամները չեն հասցրել դիմավորել նրան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում