Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում, ով է թեկնածուն. «Հրապարակ»
30/10/2025 08:11
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը` Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերեւս դրա մասին էր, որ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեին։
Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, եւ այս պահին ամենառեալ թեկնածուն Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին sms-ով ազատեց աշխատանքից՝ խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում