Սուտ մատնության հիման վրա կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն փորձում են տանել կալանքի. Զոհրաբյան

Սուտ մատնության հիման վրա կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն փորձում են տանել կալանքի. Զոհրաբյան

Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն փորձում են տանել կալանքի: Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:

Այսօր (նոյեմբերի 2-ին) քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներոիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:

Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:

Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:

Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը:

Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի:

Այս ամեն ինչը ժամանակավոր է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում