Ընտրություններից առաջ իշխանությունները անելու են ամեն հնարավոր բան՝ էլեկտրաէներգիայի սակագինը թեկուզ կարճաժամկետ նվազեցնելու համար. Ղազինյան
Նմանատիպ
ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը այսօր սուտ է որակել Հանրային հեռուստաընկերության եթերում ՀԾԿՀ վարչության պետերից մեկի հայտարարությունը՝ ըստ որի «Տաշիր Կապիտալ»-ը դիմել է սակագնի իջեցման համար, բայց միաժամանակ առաջարկել է սակագնի բարձրացման նպատակով 12 միլիարդ դրամի ներդրում։
Նա նաև նշել է, որ գոյություն ունի էներգետիկական շուկա, որը ներդրվել է այլ երկրների փորձով, և այդ գործընթացը զարգացրել են պետական համակարգում աշխատող մարդիկ։
Նրա խոսքով՝ գումարը պարզապես դուրս է բերվել էներգետիկայի համակարգից՝ այն անվանելով մոնոպոլիա և այդ կերպ վախեցնելով ժողովրդին։
«Ստացվում է, որ մեծ ծախս ունեցող բաժանորդները, որոնք հիմնականում հանրային կամ տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտներ են, վճարում են ավելի էժան, ինչի պատճառով բնակչության համար սակագինը չի իջնում։ Դա, իմ կարծիքով, շատ սխալ է»,- հավելել է նա։
Նա նաև նշել է, որ ընտրություններից առաջ իշխանությունները անելու են ամեն հնարավոր բան՝ էլեկտրաէներգիայի սակագինը թեկուզ կարճաժամկետ նվազեցնելու համար։
«Համոզված եմ, որ ընտրություններից առաջ բոլոր մեթոդներին դիմելու են, թեկուզ կարճաժամկետ, բայց սակագինը իջեցնելու համար։ Կբերեն գումար գազից, էնտեղից, ստեղից՝ որտեղ գումար ավելացած լինի, որպեսզի ասեն՝ «տեսա՞ք, մեր կառավարիչը եկավ, սակագինը իջավ, ընտրեք մեզ»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում