Խորհրդանշական է, որ այս երթուղով առաջին անցնող բեռը ռուսական հացահատիկն է. Օվերչուկ

Խորհրդանշական է, որ այս երթուղով առաջին անցնող բեռը ռուսական հացահատիկն է. Օվերչուկ

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի միջով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը զգալի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գորւծընթացի մեջ և ընդգծում է համագործակցության հարցում մեր համատեղ հանձնառությունը։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող գնացքը առաջին անգամ ժամանեց Հայաստան՝ անցնելով Ադրբեջանով և Վրաստանով։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը։ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև հաստատվել է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում և վկայում է մեր այն աշխատանքի մասին, որն ուղղված է տարածաշրջանային կայունությանը և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը»,-լրագրողներին ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներ և բարելավում է հայ արտադրողների համար ԵԱՏՄ շուկաներ հասանելիությունը։

«Խորհրդանշական է, որ այս երթուղով առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը»,-նշել է Օվերչուկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում