Նաթան սրբազանի ձայնագրության գործով այսօր ՔԿ–ում հարցաքննության են կանչվել ևս մի քանի հոգևորականներ

Նաթան սրբազանի ձայնագրության գործով այսօր ՔԿ–ում հարցաքննության են կանչվել ևս մի քանի հոգևորականներ

Armenia Sputnik–ի թղթակիցը տեղից հայտնում է, որ փաստաբանի հետ արդեն ՔԿ-ում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եղիշե քահանա Բարսեղյանը։ Տեղում նաև Արագածոտնի թեմից մի քանի հոգևորականներ են, որոնք եկել են իրենց աջակցությունը հայտնելու հոգևոր եղբայրներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը, որի բովանդակության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, իսկ անձնական խոսակցության ձայնագրության տարածման վերաբերյալ Դատախազությունում հաղորդում էր ստացվել Հայ Առաքելական եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում