Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +19-ից +21 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +12-ից +14 աստիճան։

Մարզերում ևս կդիտվի համեմատաբար մեղմ եղանակ․ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +11-ից +15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +12-ից +15-ի, իսկ նախալեռնային հատվածներում՝ +16-ից +19 աստիճանի։ Գեղարքունիքում ցերեկային ժամերին կանխատեսվում է +9-ից +13, իսկ Լոռու մարզում՝ +11-ից +15 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +11-ից +15 աստիճանի, հովտային շրջաններում՝ +15-ից +19-ի։

Արագածոտնի մարզի լեռնային բնակավայրերում ցերեկը կգրանցվի +12-ից +15, նախալեռնային շրջաններում՝ +16-ից +20 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային հատվածներում ցերեկը կանխատեսվում է +17-ից +20, հովտային շրջաններում՝ +18-ից +21 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +18-ից +21 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +11-ից +14, նախալեռնային շրջաններում՝ +18-ից +21 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +7-ից +10, նախալեռնային շրջաններում՝ +11-ից +15, իսկ հովտային հատվածներում՝ +16-ից +19 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում