Փաշինյանի ժողովրդավարությունն այս տեսքն ունի. Մամիջանյան
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը, նշել է, որ Փաշինյանի ժողովրդավարությունն այս տեսքն ունի։
Նրա խոսքով՝ Փաշինյանի հիստերիկան, գիշերային ստատուսները, հետո իր թիմի արձագանքը նախագահ Սարգսյանի հարցազրույցին․․․ ակնհայտ է, որ պետք է փորձեին, ուժայիններին օգտագործելով, տղաների գործունեությունը կասեցնել։
«Սովորաբար իրենք ինչ-որ ՀԿ-ներ են գտնում և նրանց միջոցով են հաղորդումներ ներկայացնում մարդկանց դեմ, այս անգամ չեն էլ թաքցնում՝ Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացրել։ Հաջորդ փուլը, որը խայտառակություն է, դա տղաներին բերման ենթարկելն է։ Ակնհայտ է, որ իրենք ձերբակալության ժամանակ ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս, բայց իրենց ձեռքերը ոլորում են, գլուխներն իջեցնում ներքև։ Այդ վիճակով էլ Նարեկը բացատրում է, թե վերելակից ինչպես օգտվեն»,-հավելել է նա։
Պատգամավորը վստահ է՝ առգրավելու են «Անտիֆեյքի» ամբողջ տեխնիկան.«Հիշում եք՝ նախորդ անգամ , երբ ձերբակալեցին, տղաների հեղինակած հաղորդումը շարունակվում էր և մեծ թափ էր առնում, իսկ այս պարագայում իշխանությունները կասեցնելու են հաղորդման գործունեությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում